-
29.05.2018|
09:57
ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ հայ ջութակահարական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է:
-
28.05.2018|
22:16
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում են Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունները։ Մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում երաժշտասեր հանրությունը հավաքվել էր ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
-
26.05.2018|
19:34
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
-
25.05.2018|
13:28
Երիտասարդ ռեժիսոր ՄԱՆԵՆ (ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ) «Ադապտացիա» ֆիլմի համար արժանացել է ՀՀ նախագահի 2017 թ. երիտասարդական մրցանակին : Էքսպերիմենտալ, վավերագրական իր ֆիլմը Մանեն նկարահանել է 2017-ին, Երևանում: Հերոսները մեր քաղաքի բնակիչներն են: Առանցքում՝ փոփոխվող ու անփոփոխ ժամանակը:
-
25.05.2018|
06:21
Տարիների թմբիրից վերջապես արթնացում ունեցանք, լույս նշմարվեց թունելի վերջում: ՈՒ հիմա բոլորը շունչները պահած սպասում են ժամանակից շուտ ժողովրդի համակրանքը շահած ՀՀ նախագահի և ժողովրդի ընտրյալ վարչապետի կոնկրետ ձեռնարկումներին:
-
25.05.2018|
05:28
«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է: Զրույցը հիմնականում անդրադարձ է նրա «Շարժման Արևը» գրքին և ոչ միայն:
-
25.05.2018|
05:24
Երկրային կյանքին մոտ երկու տարի առաջ հրաժեշտ տված, իր խոսքով՝ իրեն սպասող դստրիկ Արուսի ու կողակից Հայկանուշի մոտ գնացած Հրաչօն (Հրաչյա Մաթևոսյանը) զավակների ու մտերիմ-գրչընկերների հուշապատումով վերադարձել է համաժամանակյա իրականություն:
-
24.05.2018|
22:19
Մայիսի 24-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ազդարարվեց Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերի մեկնարկը։
-
23.05.2018|
19:36
Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում։
-
22.05.2018|
23:46
«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները: Պարի հանրապետական մրցույթ-փառատոնին այս անգամ ներկայացվել էին 120-ից ավելի պարային կատարումներ՝ մենապարեր, զուգապարեր, խմբակային ելույթներ տարբեր պարային ոճերում և տարիքային խմբերում: Իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա»մշակութային կենտրոնը: